ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փաշինյանը ներկայացրեց իր մոտեցումները ԼՂ հարցի վերաբերյալ

Փաշինյանը ներկայացրեց իր մոտեցումները ԼՂ հարցի վերաբերյալ
01.05.2018 | 20:30

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով ԼՂ հարցի վերաբերյալ փոխզիջման որևէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ մոտեցումներ և լուծումներ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, նա ասաց. «Էն մթնոլորտում, երբ որ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, այդ մթնոլորտում փոխզիջման մասին խոսելը մի փոքր տարօրինակ է։

Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին, իսկ փոխզիջման որևէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով․«Ուրիշ որևէ տարբերակ չկա»:

Դիտվել է՝ 3278

Մեկնաբանություններ